Վարչական դատարանը բավարարեց Փաշինյանի հայցն ընդդեմ Ոստիկանության
«7օր»-ի հետ զրույցում ՆիկոլՓաշինյանի փաստաբան ԼուսինեՍահակայնն ասել է, որ այսօր առավոտյան ժամը 10-ին դատարանը հրապարակել է դատական ակտը և բավարարվել է Փաշինյանի հայցն ընդդեմ ոստիկանության։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանում սկսվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության դեմ բողոքի քննությունը: Լուսինե Սահակյանը վիճարկում էր անձնագրային և վիզաների վարչության գործողությունները, որը հրաժարվում էր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրին վերջին 5 տարիներին Հայաստանում բնակության տեղեկանք տրամադրել՝ պնդելով, թե անցած տարվա փետրվարի 26-ից մինչև այս տարվա հուլիսի 7-ը գտնվելով հետախուզման մեջ՝ նա Հայաստանում չի բնակվել:
Տեղեկանքը անհրաժեշտ է հունվարի 10-ին Երևանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում Փաշինյանի թեկնածության գրանցման համար։
Լուսինե Սահակյանի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը կարող է մասնակցել Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին։
Վարչական դատարանը բավարարեց Փաշինյանի հայցն ընդդեմ Ոստիկանության
«7օր»-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակայնն ասել է, որ այսօր առավոտյան ժամը 10-ին դատարանը հրապարակել է դատական ակտը և բավարարվել է Փաշինյանի հայցն ընդդեմ ոստիկանության։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանում սկսվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության դեմ բողոքի քննությունը: Լուսինե Սահակյանը վիճարկում էր անձնագրային և վիզաների վարչության գործողությունները, որը հրաժարվում էր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրին վերջին 5 տարիներին Հայաստանում բնակության տեղեկանք տրամադրել՝ պնդելով, թե անցած տարվա փետրվարի 26-ից մինչև այս տարվա հուլիսի 7-ը գտնվելով հետախուզման մեջ՝ նա Հայաստանում չի բնակվել:

7or.am