ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ա. Նեստերենկոն պարզաբանել է ԶԼՄ-ներում քննարկվող իր հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շաղկապված է հայ-թուրքկան գործընթացի հետ։ Նա ասել է հետևյալը. «ՌԴ ԱԳՆ Մոսկվայում ուշադրություն են դարձրել, որ Հայաստանի ԶԼՄ-ներն աղմուկ են բարձրացրել ս.թ. նոյեմբերի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի արտահայտությունների շուրջ։ Պնդում են, իբր Մոսկվայում փոխել են դիրքորոշումը և այժմ ղարաբաղյան կարգավորման և հայ-թուրքական մերձեցման գործընթացները կապում են իրար հետ։ Դա թյուրիմացություն է։ Ռուսաստանի տեսակետը բազմիցս պարզաբանել է ՌԴ արտգործնախարար Ս. Վ. Լավրովը։ Այն մնում է անփոփոխ։ Խոսքը երկու տարբեր գործընթացների մասին է։ Մենք դրական ենք վերաբերվում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված երկկողմանի փաստաթղթերին, որոնք հստակեցնում են պետական հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ու առաջխաղացմանն ուղղված կողմերի գործողությունները։
Համոզված ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերությունների հաստատումն օբյեկտիվորեն պետք է նպաստի Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության հաստատմանն ուղղված հետագա քայլերին։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա, չնայած պահպանվող տարակարծություններին, կողմերին հաջողվել է կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ հասնել որոշակի առաջընթացի։
Մեր դերակատարումը մենք տեսնում ենք այդ գործընթացին աջակցելու և որոշիչ հարցերում կողմերի համար փոխընդունելի լուծումներ փնտրելու առումով, սակայն՝ առանց հակամարտող կողմերին դրսից որևէ բաղադրատոմս պարտադրելու, միաժամանակ ելնելով այն հանգամանքից, որ վերջնական որոշման ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեն հայերն ու ադրբեջանցիներն իրենք։ Ռուսաստանը պատրաստ կլինի սատարել խնդրի կարգավորման այն տարբերակին, որը կգոհացնի ներգրավված բոլոր կողմերին էլ, իսկ փոխհամաձայնեցված պայմանավորվածության հասնելու դեպքում հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր։ Հասկանալի է, որ կենսունակ կլինի խնդրի կարգավորման այն տարբերակը, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասին վերադարձնել կայունությունը և խաղաղությունը, իսկ հակամարտությանը հաջորդող ժամանակաշրջանում կօգնի պահպանել պատմականորեն այնտեղ ձևավորված ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, չի հանգեցնի նրան, որ տարածաշրջանը վերածվի միջազգային քաղաքական և ռազմական մրցակցության ասպարեզի»։
Ա. Նեստերենկոյի պատասխանը