Քաղաքական

22.10.2015 15:50

Դեկտեմբերի 6-ին նաև համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն

Դեկտեմբերի 6-ին նաև համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է մի շարք մարզերում համայնքի ղեկավարի ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 6-ին:

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հայտնել է, որ ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Սարալանջ, Զարինջա, Կոշ, Հակո, Արմավիրի մարզի Շահումյան, Արագած, Արշալույս, Ալաշկերտ, Ֆերիկ, Դալարիկ, Նորապատ, Գեղարքունիքի մարզի Արեգունի, Գեղամաբակ, Զովաբեր գյուղական համայնքներում։

Դդմաշեն, Նորաբակ գյուղական համայնքներում ավագանու անդամների կընտրեն, Լոռու մարզի Չկալովում, Արծնիում գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Շիրակի մարզի Շիրակում, Գառնառիճում, Վահրամաբերդում, Բասենում, Արևիկում, Գեղանիստում, Պեմզաշենում, Տուֆաշենում գյուղական համայնքների ղեկավարների, Նահապետավանում գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Անուշավանում գյուղական համայնքի ավագանու անդամների, Սյունիքի մարզի Աշոտավանում, Վաղատուրում, Չափնիում գյուղական համայնքների ղեկավարների, Նժդեհում, Ալվանքում գյուղական համայնքների ավագանիների անդամների։

Այդ ընտրությունների անցկացման համար կառավարությունը ԿԸՀ-ին հատկացրել է 65 միլիոն 754 հազար դրամ, ոստիկանությանը՝ 1 միլիոն 389 հազար դրամ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին է նշանակված նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։