Լրահոս

20.11.2009 10:44


Արմեն Աղայան. «…բոլորը սպասողական և նախապատրաստական փուլում են»

Արմեն Աղայան. «…բոլորը սպասողական և նախապատրաստական փուլում են»

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով առաջիկա ներքաղաքական զարգացումների մասին՝ ասել է, որ ոչ մի էական զարգացում չի լինելու։

-Ինչպես միշտ, բոլոր ուժերը պատրաստվում են հաջորդ ընտրություններին։ Կոնգրեսը փորձում է այնպես անել, որ հայ-թուրքական զարգացումների հետևանքով նոր ընդդիմություն չառաջանա, և ինքը մնա միակն ու անփոխարինելին։ Որոշ ուժեր, ասենք, Դաշնակցությունը, «Ժառանգությունը» փորձում են հայ-թուրքական զարգացումների վրա վերականգնել իրենց հեղինակությունը և ապագա ընտրությունների ժամանակ ավելի լավ արդյունքներ ունենալ։ Սա է լինելու. բոլորը սպասողական և նախապատրաստական փուլում են,-նշել է նա։

Ըստ Արմեն Աղայանի, սակայն, եթե տեղի ունենան լուրջ արտաքին քաղաքական իրադարձություններ՝ կապաված հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության հետ, անպայման ներքաղաքական աշխուժություն և հակազդեցություն կլինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը