Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան արդեն Բաքվում է
Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակ Քիթ Նինը հայտնել է, որ Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան երեկ երեկոյան ժամանել է Բաքու։ Նշենք, որ դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգտվելով իր հատուկ լիազորություններից՝ Կոնգրեսի արձակուրդի օրերին 6 նշանակում կատարեց, այդ թվում՝ Ադրբեջաբնում ԱՄՆ դեսպանին։ Իսկ հունավրի 28-ին, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է նրա երդման արարողությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Բրայզային դեսպան նշանակելու շուրջ բազմաթիվ անհամաձայնություններ կային, քանի որ նա եղել է ղարաբաղյան հակմարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Մինսկի խմբի համանախագահ, և դեսպանի պաշտոնում նրան հաստատելն ապացուցում է հարցի վերաբերյալ Բրայզայի ադրբեջանամետ դիրքորոշումը։