Լրահոս

20.11.2009 10:27


Եվրամիության առաջին նախագահն իր պարտականություններին կանցնի հունվարի 1–ից

Եվրամիության առաջին նախագահն իր պարտականություններին կանցնի հունվարի 1–ից

Եվրոպական միության նախագահ է ընտրվել Բելգիայի նախկին վարչապետ Հերման վան Ռոմփեյը։ Նա իր պարտականություններին կանցնի 2010թ. հունվարի 1-ից։ ԵՄ-ի պատմության մեջ առաջին նախագահն ընտրվել է նոյեմբերի 19-ի երեկոյան։

ԵՄ բարձրագույն ներկայացուցչի արտաքին քաղաքականության հարցերի և անվտանգության ներկայացուցիչն էլ դարձել է բրիտանցի բարոնուհի Քեթրին Էշթոնը։

ԵՄ նախագահն ընտրվում է 2,5 տարի ժամկետով և այդ պաշտոնում կարող է վերընտրվել ևս մեկ անգամ։ Նախագահության ընթացքում միջազգային ասպարեզում նա ներկայացնում է ողջ եվրոպական թևը։

ԵՄ նոր նախագահի ընտրությունները հնարավոր դարձան այն բանից հետո միայն, երբ ստորագրվեց լիսաբոնյան պայմանագիրը և վավերացվեց ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից։

Ըստ «Ռեգնում»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը