«Ո՛չ Հանրապետական կուսակցությունում, ո՛չ էլ երկրում վարչապետի քայլից հետո որևէ բան չի փոխվի»
Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ըստ իրեն՝ ինչո՞վ է հիմնավորվում վարչապետ Տիգրան Սարգսյանի' Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու փաստը, պատասխանել է.
-Կարծում եմ, որ այդ հիմնավորումը հենց վարչապետը պետք է տա: Վստահ եմ, որ նման քայլեր անելիս շատ կարևոր է, որպեսզի այդպիսի բարձր դիրք զբաղեցնող մարդիկ հասարակությանը ներկայացնեն իրենց քայլերի դրդապատճառները: Սա իսկապես չափազանց կարևոր է: Թեև երբեմն կուսակցությունները, էլի թյուր պատկերացումների պատճառով, ինքնախաբեությամբ են զբաղվում և հայտարարում են, թե այս պաշտոնն այս կամ այն կուսակցությանն է: Իրականում բոլոր պաշտոնները պետությանն են և հասարակությանը: Եվ մարդիկ, երբ զբաղեցնում են այդ պաշտոնները, պարտավոր են դա հաշվի առնել և հասարակությանը հաշվետու լինել: Թեև, համոզված եմ, որ սկզբունքորեն ո´չ Հանրապետական կուսակցությունում, ո´չ էլ երկրում այդ քայլից հետո որևէ բան չի փոխվի:

7or.am