««Նաիրիտի» համար նախատեսված գումարներն օգտագործվում են ոչ «Նաիրիտի» համար»
«Նաիրիտը» վերագործարկելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք ու որոշում։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը՝ վստահեցնելով, որ համապատասխան ներդրող գտնելու դեպքում 18 ամսում հնարավոր է վերագործարկել ձեռնարկությունը, որի համար անհրաժեշտ է 70-80 մլն դոլար։
Համաշխարհային բանկի անցկացրած աուդիտն ու եզրակացությունը, Թադևոսյանի խոսքերով, չեն համապատասխանում իրականությանը։
–Բոլոր ծրագրերը իրատեսական են, եթե միայն գտնվի ներդրող։ Վերջին աուդիտի համաձայն՝ գործարանը հնարավոր կլինի վերագործարկել 36 ամսից ավելի քան 270 մլն դոլարի ներդրման դեպքում։ Բայց սա իրականությանը չի համապատասխանում. մեր մասնագետներն այլ բան են վստահեցնում։ Համաշխարհային բանկը դեռևս 90-ականներին էր դեմ, որ գործի «Նաիրիտը»։
Ըստ Թադևոսյանի՝ «Նաիրիտը» պարզապես բարդ օրգանիզմ է, էլիտար ձեռնարկություն, որին պետք է նայել որպես Հայաստանի բրենդի և զգույշ վարվել, քանի որ իր ունեցվածքով, կառուցվածքով և աշխատողներով այն շատ յուրահատուկ ձեռնարկություն է:
–«Նաիրիտը» մրցունակ գործարան է, որի արտադրանքն ամբողջությամբ իրացվել է ամբողջ աշխարհում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում խնդիր կար, ու չէր արտադրվում կաուչուկ, իրացվել է ԱՄՆ-ում ու որակով չի զիջում։ Ճապոնական «Դյուպոնի» տեխնոլոգիայով է արտադրվում ու չի կարող զիջել։ Այսինքն՝ այստեղ չկա արտադրանքի մրցունակության խնդիր, ինչպես որ նշվել է Համաշխարհային բանկի կողմից կատարված աուդիտի մեջ,- ասել է ասուլիսի մյուս բանախոս, գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
–Բազմիցս ասել են, որ «Նաիրիտի» նկատմամբ պետք է լինի պետական մոտեցում. առանձին օրենք է պետք ընդունել։ Ի սկզբանե գումարները, որ գալիս են «Նաիրիտի» համար, օգտագործվում են ոչ «Նաիրիտի» համար,- շեշտել է Հարությունյանը։

7or.am