Աշխարհ

21.10.2015 18:37


Հայտնի է «Ելցին կենտրոնի» բացման ամսաթիվը

Հայտնի է «Ելցին կենտրոնի» բացման ամսաթիվը

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում նոյեմբերի 25–ին բացվելու է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի կենտրոնը: Այս մասին տեղեկացնում է «Газета.Ru»-ն:

«Ելցին կենտրոնը» գործելու է «ՌԴ նախագահների պատմական ժառանգության կենտրոնների մասին» դաշնային օրենքի համաձայն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Եկատերինբուրգ քաղաքը պատահական չի ընտրվել. հենց այդ քաղաքն է, ըստ մասնագետների, որոշիչ ազդեցություն թողել Բորիս Ելցինի՝ քաղաքական առաջնորդ դառնալու գործում:

Նորաբաց կենտրոնում գործելու են ցուցասրահներ, թանգարան, մանկական և կրթական կենտրոններ, գրադարան և արխիվ:

«Ելցին կենտրոնի» բացմանը հրավիրված են այն երկրների ղեկավարները, ովքեր աշխատել են Բորիս Ելցինի հետ, ինչպես նաև Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, լրագրողները, մշակույթի գործիչները, Ելցինի համադասարանցիները, նրա թիմի անդամները և, իհարկե, նրա հարազատներն ու բարեկամները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը