Աշխարհ

21.10.2015 20:21


«Samsung»–ը մտածում է իր աշխատողներին ռոբոտներով փոխարինելու մասին

«Samsung»–ը մտածում է իր աշխատողներին ռոբոտներով փոխարինելու մասին

«Samsung» ընկերությունը մոտ ապագայում սկսելու է ռոբոտներ արտադրող գործարանի կառուցումը: Ինչպես տեղեկացնում է «Wired»-ը, նախագիծն իրականացնելու նպատակով ընկերությունը ֆինանսավորում է ստացել Հարավային Կորեայի իշխանություններից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռոբոտները կփոխարինեն «էժան չինական աշխատուժին»։

Նշվում է, որ մինչև 2018թ. «Samsung»–ը նախատեսում է ապահովել արդյունաբերական ռոբոտների զանգվածային արտադրման համար անհրաժեշտ շարժիչների, կարգավորիչների և մի շարք այլ անհրաժեշտ սարքերի արտադրությունը:

Ընկերության նպատակն էլեկտրոնիկայի, օրինակ՝ սմարթֆոնների արտադրության ռոբոտացումն է, քանի որ այդ ոլորտը պահանջում է մարդու շարժումների բարձր ճշգրտություն և համակարգում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը