Լրահոս

19.11.2009 17:46


Լևոն Տեր–Պետրոսյանը չի՞ ուզում իջնել ժողովրդի մոտ և ժողովրդի լու–լու–լուն լսել

Լևոն Տեր–Պետրոսյանը չի՞ ուզում իջնել ժողովրդի մոտ և ժողովրդի լու–լու–լուն լսել

Այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում «Հայոց համազգային շարժման» ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

գրագիտության պակաս ունեն։

-Այս մարդիկ չեն կարդացել այնքան գրքեր, ինչքան գրել է Լևոն Տեր-Պետորոսյանը։ Սրանք գիրք չգիտեն, սրանք գրաճանաչություն չգիտեն, սրանք արտաքին դիվանագիտություն չգիտեն,-ասել է ՀՀՇ ներկայացուցիչը,-մենք խոսում ենք մտավորականի, ինտելեկտուալի, վերլուծականի մակարդակով, իրենք խոսում են հայհոյանքի, տղայականի մակարդակով։ Պայքարի մեր գործիքները տարբեր են։ Այստեղ մենք խեղճանում ենք։

Ա. Մանուկյանը նաև հավելել է, որ իրենց շարքերում արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար առվազն 5-6 բարձրակարգ մասնագետ կա, ովքեր Էդվարդ Նալբանդյանին իրենց մոտ անգամ որպես օգնական չեն ընդունի։

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 11-ի ելույթին, ապա Ա. Մանուկյանն ասել է, որ այդ ելույթն այնքան խորն է ու այնքան ենթատեքստեր ունի, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալել։ Ներկայացնում ենք մեկ հատված «7օր»-ի և Արամ Մանուկյանի հարցուպատասխանից.

-Դաշնակներին մեսիջ տվեց, Ռոբերտ Քոչարյանին մեսիջ տվեց, Սերժ Սարգսյանին մեսիջ տվեց, եվրոպացիներին մեսիջ տվեց, ամերիկացիներին մեսիջ տվեց...

-Հայ ժողովրդի՞ն ինչ մեսիջ տվեց։

-Ժողովրդին էլ մեսիջ տվեց։

-Հանրահավաքի ժամանակ «հիմա՛» բղավող ժողովրդին ի՞նչ մեսիջ տվեց։

-Ասեց՝ դուք էլ ի՛մ ժողովուրդն եք, ի՛մ ակտիվիստն եք, բացատրե՛ք, այդ մարդկանց հետ աշխատե՛ք։

-Բայց ժողովուրդն այլ մեսիջի կարիք չունե՞ր։

-Ինքն էլ ասաց՝ ոչ թե միշտ պետք է իջնել ժողովրդի մոտ, այլ ժողովրդին է  հարկավոր երբեմն բարձրացնել։ Սևակն էլ է ասում՝ արվեստագետը նա չի, որ իջնում է ժողովդրի լու-լու-լուն է լսում, այլ նա է, որ ժողովրդին է բարձրացնում իր մակարդակին։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը քաղաքական մշակույթ էր, բա՛րձր մշակույթ։ Եվ շատ նորմալ է, որ հակասական է, և տարբեր մարդիկ տարբեր կերպ են հասկանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը