Սևանա լճի համար նախատեսված ջուրը հոսում է դեպի հիդրոէլեկտրակայաններ (տեսանյութ)
Հոկտեմբերի 17-ին «էկոԼուր»–ի տեսախցիկը ֆիքսեց՝ ինչպես է Արփա-Սևան թունելից ջուրը հոսում Եղեգիս գետ, որի վրա գործում է փոքր հէկերի կասկադ:
48,3 կմ երկարությամբ Արփա-Սևան ջրատար թունելը կառուցվել է Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ ջրի տեղափոխման համար: Արդեն 10 տարի է` ընթանում են թունելի վերանորոգման աշխատանքներն այն դեպքում, երբ թունելի շինարարությունը տևել է 18 տարի՝ 1963–1981 թթ-ին: Եւ հիմա Սևանա լճի մակարդակի բարձրացման համար նախատեսված ջուրը լցվում է Եղեգիս գետ, այնուհետև հոսում դեպի Նախիջևան:
Ներկայումս Սեւանա լճի մակարդակը տատանվում է 1900 մետրի՝ գումարած մի քանի սանտիմետրի սահմաններում:
Նշենք, որ մինչև 2030 թվականը լճի մակարդակը պետք է բարձրացվի մինչև 1903,5 մետր, ինչն անհրաժեշտ նվազագույն բարձրությունն է Սեւանա լճի ճահճացումը կանխելու համար:

Մանրամասները՝ «էկոԼուր»–ում։