Լրահոս

19.11.2009 16:57


Վարչապետին ու նախագահին կմնա միայն արձանագրել հաջողություննե՞րը

Վարչապետին ու նախագահին կմնա միայն արձանագրել հաջողություննե՞րը

«Վարչապետը բազմիցս նշել է, որ Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական կենտրոն. դա իրակա՞ն եք համարում, թե՞ ոչ» հարցին «Հայելի» ակումբում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկատիրությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը պատասխանել է, որ իրատեսական է համարում միայն մարդկային ռեսուրսի հաշվին.

-Մարդկային ռեսուրս ասելով՝ ես ի նկատի չունեմ ծրագրավորման հմտությունը, գծագրության կամ ինժեներական հմտությունը. դրանք երկրորդական են և գալիս են առաջին հմտությունից հետո, երբ մենք որոշում ենք արժանապատիվ ապրել։ Երբ այդ տրամադրությունը կլինի, մնացած բոլոր հարցերը շատ արագ կլուծվեն, և վարչապետն այդ ուղղությամբ չի էլ հասցնի որևէ բան ասել, որովհետև տակից այնպիսի հոսանք կլինի, որ վարչապետին ու նախագահին կմնա միայն արձանագրել հաջողությունները։

Ինչ վերաբերում է Գյումրու տեխնոպարկի արդյունավետությանը, Կարեն Վարդանյանը նշել է, որ տեխնոպարկն անվանումն է, բայց որպեսզի այն իրականանա, պետք է լինի մարդկանց բազմություն, ովքեր զբաղվում են այդ ոլորտի զարգացմամբ.

-Կառավարության որոշումը կարող է դրան նպաստել, բայց մարդիկ իրենք պետք է զբաղվեն այդ գործով։ Կառավարության կողմից տեխնոպարկն ավելի շատ օրենքների հնարավորություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը