Կիրո Մանոյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը հակասություններով լեցուն է»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿիրոՄանոյանն անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին՝ ասել է, որ այն լի է հակասություններով։
-Հակասություններից մեկն այն է, որ մի կողմից պահանջում է իշխանությունների հրաժարական, մյուս կողմից՝ տալիս կաթողիկոսի այդ օրինակը, այսինքն՝ առաջարկում է գործարք։ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակներից մեկն այն է, որ իշխանությանն առաջարկում է, որ եթե իշանությունները հնարավորություն տան, որ իրենք իսկապես դառնան քաղաքական ուժ, ոչ թե պարզապես ունենան մի նպատակ ՝ հրաժարական պահանջեն, ապա իրենք պատրաստ են չպահանջել այդ հրաժարականը,-ասել է նա։
Ըստ Կիրո Մանոյանի՝ այն, ինչ ուզում էր անել ՀԱԿ-ը՝ գունավոր հեղափոխություն, հնարավոր է իրականացնել միայն ընտրությունների ժամանակ, և հիմա իրենք խնդիր ունեն մինչև հաջորդ ընտրություն ողջ մնալու որպես քաղաքական ուժ։
-Զարմանալի չէ նաև այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պահանաջատիրությունը քննադատում է, որովհետև նա ո՛չ «Ղարաբաղ կոմիտեի» անդամ, ո՛չ ՀՀՇ նախագահ, ո՛չ հանրապետության նախագահ եղած ժամանակ պահանջատիրության էությունը չի հասկացել կամ էլ հասկանալու ցանկություն չի ունեցել,-հավելել է նա։
Կիրո Մանոյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը հակասություններով լեցուն է»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին՝ ասել է, որ այն լի է հակասություններով։

7or.am