Մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար ՋեմմաԲաղդասարյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք բազմաթիվ խնդիրներ ունեն, և այդ խնդիրների վրա ավելի ուշադրություն հրավիրելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը հայտարարել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակը։
«Ունիսոն» հ/կ նախագահ ԱրմենԱլավերդյանն էլ նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք երկու հիմնական խնդիր ունեն։
-Խոսքը ֆիզիկական մատչելիության և զբաղվածության մասին է։ Ֆիզիկական մատչելիության մասին շատ է խոսվում, բայց, որպես սայլակ օգտագործող մարդ, շատ քիչ տեղեր եմ կարողանում տեղաշարժվել։ Ինչ վերաբերում է զբաղվածությանը, ես ուզում եմ կոչ անել բոլոր գործատուներին այս միամսյակի շրջանակներում, որպես ակցիա, ընդունել գոնե մեկ հաշմանդամ,-ասել է նա։
Մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք բազմաթիվ խնդիրներ ունեն, և այդ խնդիրների վրա ավելի ուշադրություն հրավիրելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը հայտարարել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակը։
«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանն էլ նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք երկու հիմնական խնդիր ունեն։

7or.am