Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ
Հոկտեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,405,403 դոլար 472.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 77,452,666 ԱՄՆ դոլար 474.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 1,550,000 ԱՄՆ դոլար 474.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 473.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,692,912 EUR 536.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,698,339 EUR 542.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,324,983,760 ռուբլի 7,60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 266,000,241 ՌԴ ռուբլի 7,72 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 24.4 մլն ԱՄՆ դոլար:
Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ