Մեկնաբանություն

14.10.2015 21:45


Տիգրան Սարգսյանի «քաղաքացիական» տեսակը

Տիգրան Սարգսյանի «քաղաքացիական» տեսակը

Թեև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կատակով էր ասում, թե պետք է «արտահանել» ՀՀ ակտիվ քաղաքացիներին, որպեսզի նրանք այստեղ հեղափոխություն չանեն, այդուհանդերձ, դա շատ լուրջ ծրագիր դուրս եկավ։ Այնքան լուրջ, որ սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը։

Արտագաղթը «Հայկական աշխարհ» կառուցելու գաղափարով արդարացնելու վերջը եղավ այն, որ իշխանությունների սիրելի «քաղաքացիական» տիրույթի ակտիվ ներկայացուցիչներից մեկը փախավ Բաքու և սկսեց աշխատել Հայաստանի ու Ղարաբաղի դեմ։ Օրերս այդ սրիկան կրկին հաչել էր Բաքվի լրատվամիջոցներից մեկի տաղավարում, բայց արդեն՝ կիսաչորացած բերանով ու պինդ գրկած մարմնով։

«ԱկԾիվիստ» Վահան Մարտիրոսյանը գործող իշխանությունների վարած քաղաքականության ու վերջին տարիներին արձանագրված խայտառակ արդյունքների քայլող մարմնավորումն է։ Նա Տիգրան Սարգսյանի «քաղաքացիական» տեսակն է, Բ26–ից տարածվող գաղջ մթնոլորտի արդյունքը։ Երկուսն էլ մեծ վնաս են տվել ու տալիս մեր երկրին։ Ու դժվար է ասել, թե սրանցից ով է ավելի մեծ վնաս հասցրել ՀՀ–ին։

Վահանի արարքը հնարավոր չէր մի քանի տարի առաջ։ Նա աճեց «ողջախոհ երիտթևի» ու «քաղաքացիական» միջավայրում՝ դառնալով տիգրանսարգսյանական «Հայկական աշխարհի» բուն էության բացահայտողը։

Հիմա Վահանն անուններ է տալիս և ստեր փչում Հայաստանի ու Ղարաբաղի մասին։ Նա այն վիժվածքն է, որը դուրս պրծավ «Գեբելսյան» քարոզչամեքենայի որովայնից։

Իշխանությունները վահանմարտիրոսյաններ են բուծում։ Նրանք այդպես չեն ուզում, բայց այդպես ստացվում է։ Ամերիկացիներն էլ չէին ուզում «Իսլամական պետություն» ստեղծել, բայց նրանց վարած քաղաքականությունը բերեց արմատականության ու ահաբեկչության կտրուկ աճին։ Ասել է թե՝ ամերիկացիների սրած բիզը հիմա լրիվ այլ տեղ է հայտնվել՝ «թութքի» պատճառ դառնալով ամբողջ աշխարհի համար։ Նույն «թութքը» հայ ժողովրդի համար առաջացել է ՀՀԿ ղեկավարի ու իր նեղ թիմի իրականացրած «բարեշրջման» հետևանքով։

Բ26–ը դավաճանությունն է դրել իր վարած քաղաքականության հիմքում։ Դավաճանություն և փող։

Դավաճանի՛ր և կվճարվես. ահա՛ սրանց կարգախոսը։ Նայեք, թե ինչ տեղի ունեցավ քաղաքական ու «քաղաքացիական» տիրույթներում, և կհամոզվեք, որ Վահան Մարտիրոսյանը սկզբունքները և ընկերներին դավաճանած քաղաքական ու «քաղաքացիական» բազմաթիվ գործիչներից մեկն է։ Պարզապես Վահանը որոշեց ծախվել Բաքվին ավելի շատ փողի դիմաց։

Կարծում եք, թե նախագահական նստավայրի հաճախորդները հոգու խորքում չե՞ն նախանձում Վահանին։ Չէ՞ որ նրան հաստատ ավելին են տվել, քան այստեղ ստացել են կամ ստանալու խոստում են կորզել ֆոտոսեսիայի մասնակիցներն ու մյուս «դիշովկեքը»։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը