Լրահոս

07.02.2011 10:18


Ավազակային հարձակման նոր մանրամասներ

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 31-ին, ժամը 04.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի և ծնկահոդի վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Ձորագյուղի 23-ամյա բնակիչ Գարիկ Խ.-ն: Պարզվել էր, որ ժամը 03.00-ի սահմաններում, դիմակավոր 3 անձինք պատուհանից մուտք գործելով տուն՝ ծեծի էին ենթարկել նրան և ատրճանակի սպառնալիքով հափշտակել ոսկյա 1 մատանի, 2 վզնոց ու բջջային հեռախոս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նշված հանցագործությունը կատարելու համար փետրվարի 4-ին ձերբակալված Ա.Հակոբյանն իր տան տանիքից ներկայացրել էր հանցագործության գործիք ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ' լիցքավորված 7,2 մմ տրամաչափի 7 փամփուշտով և 1 կրակված փամփուշտի պարկուճ: Ըստ վերջինիս հայտարարության' ավազակային հարձակումը կատարել էին նշված ատրճանակի սպառնալիքով, որով արձակված կրակոցով տուժող Գարիկ Խ.-ին պատճառվել էր ծնկի վնասվածք: Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությանը մասնակից տաքսու վարորդ ոմն Խաչիկը Երևանի բնակիչ, 1982 թ. ծնված Խաչիկ Պ.-ն է, որը հունվարի 31-ին, ժամը 03.00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» մակնիշի, տաքսու տարբերանշանով ավտոմեքենայով Ա.Հակոբյանի և Ն.Ղազարյանի հետ գնացել են Ձորագյուղ գյուղ և կատարել ավազակային հարձակում: Ձեռնարկվում են միջոցառումներ Խաչիկ Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:  

Այս խորագրի վերջին նյութերը