Լրահոս

19.11.2009 14:53


Վարչապետին ՀՀԿ–ն է երաշխավորել

Վարչապետին ՀՀԿ–ն է երաշխավորել

-Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում՝ երբ մտնի կուսակցություն և իր քաղաքական ապագան որ կուսակցության հետ կապի,-«7օր»-ի հետ զրույցում ասել է  Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ - Ընդհանրապես, քաղաքականության մեջ ընդունված է, որ քաղաքականությամբ զբաղվելու լավագույն միջոցը կուսակցությանն անդամագրվելն է։

Շարմազանովն ասել նաև, որ վարչապետ Սարգսյանն իրենց քաղաքական թիմի անդամն է եղել. «Մենք ենք նրան երաշխավորել վարչապետի պաշտոնում»։

Հարցին, թե ինչո՞ւ է հատկապես հենց հիմա անդամագրվել կուսակցությանը, պատգամավորը պատասխանել է.

-Շատ տրամաբանական է, որ հիմա է մտել, որովհետև նոյեմբերի 20-ին տեղի կունենա ՀՀԿ համագումարը, ու նաև տրամաբանական է, որ նա համագումարից առաջ նման որոշում է կայացրել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը