Լրահոս

19.11.2009 14:47


Լիտվայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 20-21-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասը (Vygaudas Ušackas):

Այցի ընթացքում նախատեսվում են նախարար Վիգաուդաս Ուշացկասի հանդիպումները Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի,

ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի , արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:

Նախարար Ուշացկասը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի  Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:

Այս խորագրի վերջին նյութերը