Իրեն հասցեագրված ցանկացած մեղադրանքին ի պատասխան՝ Դաշնակցությունը մի ստանդարտ պատասխան ունի. «Ստամբուլում ֆայտոն շուռ գա` էլի Դաշնակցությանը մեղավոր կհանեն»:
Մի կողմ թողնենք անցյալը, թե որքանով էր մեղավոր ՀՅԴ-ն առաջին Հանրապետությունը կորցնելու հարցում:
Խոսենք ներկա իրավիճակի մասին, երբ նույն ՀՅԴ-ն երկու ձեռքով ու «երկու ոտքով» պաշտպանում է Սերժ Սարգսյանի` Սահմանադրությունն արմատապես փոխելու նախաձեռնությունը:
Պատկերավոր ասած՝ ՀՀԿ ղեկավարի այս երկրաքանդ նախաձեռնությունը նման է «ֆայտոն շուռ տալուն», քանզի մի հարվածով փորձում է կառավարման համակարգը փոխել` սեփական իշխանությունը հավերժացնելու հստակ նպատակադրումով:
Եվ ՀՅԴ-ն, առանց որեւէ փաստարկ նշելու, «մեջտեղից ճղվում» է` ապացուցելու համար, որ նոր Սահմանադրությամբ իշխանության վերարտադրություն չի լինելու: Ավելին՝ բոլորին ապուշի տեղ դնելով՝ վստահ պնդում է, թե ընդդիմությունն ԱԺ ընտրություններում կարող է ստանալ 51 տոկոս ձայն` կանխելով գործող իշխանության վերարտադրությունը:
Վարչական եւ ֆինանսական հզոր լծակների տիրապետող գործող իշխանության գոյության պայմաններում ՀՅԴ-ի այս պնդումը դեմագոգիայի ու ցնորամտության շարքից է:
Անգամ ՀՀԿ-ականներն այդպես չեն ջանում` ապացուցելու համար, որ իրենց իշխանությունը չի վերարտադրվելու: Փոխարենը՝ «ֆայտոն շուռ տվող» Սերժ Սարգսյանի ադվակատությունն իր վրա է վերցրել ՀՅԴ-ն:
Միայն զարմանալի է, թե ինչու էր մեծ պոետը` Չարենցը, 1920-ականների սկզբին զայրացած գրում «դաշնակ շների» մասին՝ գոչելով` «Օ՜, դուք ողբալի պնակալեզներ», երբ այսօր Դաշնակցությունը կրծքով պաշտպանում է «Վերջի բոլշեւիկին»:
ՀՅԴ–ն, «Վերջի բոլշևիկն» ու Չարենցի տողերը

Կիմա Եղիազարյան