Լրահոս

29.09.2010 10:24


Է. Շարմազանով. «ՀՀԿ–ն, կարծում եմ, կսատարի ԲՀԿ–ի ներկայացրած թեկնածուին»

Է. Շարմազանով. «ՀՀԿ–ն, կարծում եմ, կսատարի ԲՀԿ–ի ներկայացրած թեկնածուին»

ՀՀԿ-ն չի քննարկել, թե ինչպես է քվեարկելու ԱԺ փոխխոսնակի պաշտոնում «Բարագավաճ Հայաստանի» կողմից առաջարդրած Սամվել Բալասանյանի թեկնածությանը։

-Հանրապետականն այդ հարցը չի էլ քննարկել, որովհետև կոալիցիոն հուշագրով ԱԺ փոխխոսնակի պաշտոնը ԲՀԿ-ինն է։ Թե ԲՀԿ-ն ո՞ւմ կառաջադրի, կարծում եմ՝ ԲՀԿ-ի ներքին խնդիրն է,-«7օր»-ին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

-Մենք «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերների հետ որևէ հակասություն չունենք, աշխատում ենք նորմալ մթնոլորտում և այդ պաշտոնում էլ հավակնություններ չունենք։ Եթե հավակնություններ ունենայինք, մենք ինքներս կհայտարարեինք,-ասել է Է. Շարմազանովը։ -Հանրապետականը՝ որպես կոալիցիոն ուժ, կարծում եմ, կսատարի ԲՀԿ-ի ներկայացրած թեկնածուին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը