Կիրո Մանոյան. «Այսօրվա իրադարձություններից ելնելով՝ ես չեմ բացառում, որ Թուրքիայում վավերացումը տարիներով ձգվի»
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿիրոՄանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է, որ առաջիկա ամիսներին որևէ իրադարձության ակնկալիք չունի։
-Այսօրվա իրադարձություններից ելնելով՝ ես չեմ բացառում, որ Թուրքիայում վավերացումը տարիներով ձգվի՝ այնքան ժամանակ, որքան Թուրքիան այս հարցը կկապի ղարաբաղյան հարցի հետ։ Իսկ ղարաբաղյան հարցը վաղը չի կարգավորվելու։ Պարզ է, որ Թուրքիան լուրջ քայլ չի անի,-նշել է նա։
Ըստ Կիրո Մանոյանի՝ հնարավոր է ապրիլին Թուրքիան ինչ-որ հնարք անի՝ միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար։
-Մասնավորապես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնի արձանագրությունների վերաբերյալ, որպեսզի բերվեն խորհրդարանի օրակարգ։ Բայց 20 տարի առաջ ստորագրված միջազգային պայամանագրեր կան Թուրքիայի խորհրդարանում, որոնք մինչ այսօր չեն վավերացվել, և կարող է՝ նոր կառավարություն գա և էլի ձգվի,-ասել է նա։
Կիրո Մանոյան. «Այսօրվա իրադարձություններից ելնելով՝ ես չեմ բացառում, որ Թուրքիայում վավերացումը տարիներով ձգվի»
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է, որ առաջիկա ամիսներին որևէ իրադարձության ակնկալիք չունի։

7or.am