Եգիպտոսում բորբոքված կրքերը կամաց-կամաց սկսում են մարել, թեև այս գիշեր Թահրիր հրապարակը, նախկինի նման, բազմամարդ է եղել։ Հակակառավարական ցույցերը Կահիրեում և Ալեքսանդրիայում երեկ ողջ օրը շարունակվել են։ Իշխանությունները գնացել են երկխոսության։ Կահիրեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը, առաջին անգամ ներկա են եղել նաև այդ երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» խմբավորման ներկայացուցիչները։ Կողմերը պայամանավորվել են համատեղ հանձնաժողով ստեղծել, որը սահմանադրական բարեփոխումների նախապատրաստական աշխատանքներ կիրականացնի։ Ծրագրվում է փոխել նախագահի լիազորությունների ժամկետը և ավելի մեծ քանակով թեկնածուների հնարավորություն տալ մասնակցելու նախագահական ընտրություններին։ Որոշակի առաջարկները պետք է պատրաստ լինեն մարտին։ Այդուհանդերձ, Սուլեյմանի հետ հանդիպումից հետո «Մահմեդական եղբայրները» հայտարարել են, թե ամեն դեպքում շարունակելու են պահանջել Մուբարաքի հրաժարականը։
«Կարծում եմ՝ վաղ թե ուշ Մուբարաքը կձանձրանա իր համառությունից և մինչև սեպտեմբեր, հնարավոր է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում, կհեռանա իր պաշտոնից։ Նա կհասկանա, որ ավելի լավ է այդպես, քան թե նոր միլիոնանոց ցույցերը»,-ասել է այդ խմբավորման ղեկավար կազմի ներկայացուցիչը։
Ի դեպ, փոխնախագահի հետ բանակցություններին ընդդիմության առաջնորդներից Մուհամեդ էլ-Բարադեյը չի ներկայացել՝ հայտարարելով, թե երկխոսության չի գնա, քանի դեռ Մուբարաքը մնում է իր պաշտոնին։
Եգիպտոսը հանդարտվում է