Խաղողը մնացել է դաշտերում. գյուղացին՝ իր բերքի հետ՝ միայնակ (տեսանյութ)
7 տոննա կախեթի տեսակի խաղողը արդեն երկու շաբաթ է՝ թափված է նոյակերտցի 78-ամյա Գառնիկ Ալավերդյանի տան դիմաց։ Նրա ապրուստի միակ միջոցն է խաղողը, սակայն գործարանում հրաժարվել էին ընդունել՝ պատճառաբանելով, որ անորակ է։ Այս մասին հայտնում է «a1plus.am»–ը։
«Ա՛յ մարդ, դու բարձրացի նայի, գրադուսը վերցրո՛ւ, նոր ասա՝ անորակ է»,- ասում է Գառնիկ Ալավերդյանը։
Իսկ նրա կինը՝ Լյուդմիլա Ալավերդյանն էլ, ավելացնում է, որ իրենց խաղողի որակը շատ լավն էր. բոլորը կարող են դա փաստել։
«Վարկեր ունենք, պիտի վիրահատվեմ, դեղերի փող պիտի տամ, ասեք տեսնեմ՝ եթե օրենք կա, ինչի՞ չեն ընդունել»,- հարց է տալիս նա։
Գյուղացին ոգեւորվել էր. խաղողի բերքն առատ էր, բայց ոգեւորությունը կարճ տվեց։ Գործարանների դիմաց այնքան են հերթ կանգնում, մինչեւ խաղողը թթվում է. «Մոտեցա, ասեցի՝ խնդրում եմ, էլի, գոնե կես գնով ընդունեք, ընտիր հոյակապ խաղող էր, ասեց՝ ես չեմ կարող դա խառնել իմ ապրանքին, փչացնեմ»,- նշում է մոտ 4 տոննա խաղող թափած Հրանտիկ Մինասյանը։

Խաղողի մեծ մասն էլ այգում է փչացել։
Մանրամասները՝ «a1plus.am»–ում։