Տնտեսական

09.10.2015 13:41


Հիմա էլ ուզում են մահացած մարդկանց օրգանները վերցնել

Հիմա էլ ուզում են մահացած մարդկանց օրգանները վերցնել

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել է խորհրդարանական լսումներ «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտնել է, որ հրավիրել են եվրոպացի և իրանցի մասնագետների ու փորձի փոխանակմամբ ուզում են պարզել՝ Հայաստանում ևս հնարավո՞ր է մահացած մարդկանց օրգանները վերցնել։

Բելգիացի մասնագետն, օրինակ, պատմել է, որ իրենց երկրում թույլատրվում է մարդու օրգանը վերցնել, եթե նրա մոտ հաստատվել է ուղեղի մահ:

–Եթե ուղեղը մահացել է, բայց սիրտը շարունակում է բաբախել, մարդը համարվում է մահացած։ Տվյալ դեպքում մահացածի ընտանիքի անդամներից թույլտվություն վերցնելու կարիք չի էլ լինում։ Բոլոր բելգիացիները լուռ համաձայնում են օրգանները վերցնելու հարցում,-նշել է Անտվերպենի համալսարանական կլինիկայի Նեֆրոլոգիայի և հիպերտենզիայի բաժանմունքի ղեկավար Մարկ դե Բրուն՝ հավելելով, որ բնակչության նման վստահությունը պայմանավորված է համոզմունքով, որ օրագնները վերցվում են ոչ թե հանուն որևէ շահի, այլ մարդկանց փրկության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը