ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ ԳագիկՍուրենյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ հոկտեմբերի 10-ի՝լույս 11-իգիշերը լեռնայինմիշարքշրջաններումցրտահարությանվտանգ կա։ Դա պայմանավորված է հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ։
Իսկ հոկտեմբերի 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետություն ներթափանցող տաք օդային հոսանքների շնորհիվ հոկտեմբերի 12-ինօդիջերմաստիճանըկբարձրանա 3-4 աստիճանով։
Հոկտեմբերի 13-ին հանրապետություն կներթափանցի միջերկրածովյան ցիկլոնը՝ իր հետ բերելով առատ տեղումներ.
Ցրտահարության վտանգ կա
ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ հոկտեմբերի 10-ի՝ լույս 11-ի գիշերը լեռնային մի շարք շրջաններում ցրտահարության վտանգ կա։ Դա պայմանավորված է հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ։
–Գիշերվա ժամերին սպասում ենք ջերմաստիճանի անկում 4-5 աստիճանով։ Շիրակում, Լոռիում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքի առանձին շրջաններում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում՝ -2-ից -3 աստիճան,-ասել է նա։
Իսկ հոկտեմբերի 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետություն ներթափանցող տաք օդային հոսանքների շնորհիվ հոկտեմբերի 12-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։
Հոկտեմբերի 13-ին հանրապետություն կներթափանցի միջերկրածովյան ցիկլոնը՝ իր հետ բերելով առատ տեղումներ.
–Հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում։
Հոկտեմբերի երրորդ տասնօրյակում տեղումների քանակը կնվազի։
7or.am