Լրահոս

19.11.2009 12:22


Կառավարության թիվ 2 շենքում այրվել են մալուխներ

Նոյեմբերի 19-ին, ժամը 06.54-ին ՀՀ ԱԳ նախարարության ոստիկանության հերթապահից ահազանգ է ստացվել, որ Կառավարության թիվ 2 շենքում էլեկտրական մալուխներ են այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ինչպես նաեւ փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել' ժամը 07.39-ին:

Էլեկտրական մալուխների հորանի 1-ին և 2-րդ հարկերի միջանկյալ հատվածում այրվել են 5 մ երկարությամբ մալուխներ:

Այս խորագրի վերջին նյութերը