ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը և նրա թուրք պաշտոնակից Վեջդի Գոնուլը բանակցություններ են անցկացրել Սիրիայում իրավիճակի և «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի առնչությամբ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
Նշվում է, որ Քարթերը հաստատել է ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի անխախտ դիրքորոշումը՝ ապահովելու Թուրքիայի անվտանգությունը՝ կապված Ռուսաստանի կողմից վերջին շրջանում այդ երկրի օդային տարածքը խախտելու դեպքերի հետ։
Նախարարները նաև քննարկել են ԻՊ դեմ պայքարում հետագա գործողությունները և այդ երկրի հարավային սահմանների անվտանգության ապահովումը, այդ թվում՝ զինյալների տարանցումը կանխելու միջոցառումները։
ՆԱՏՕ–ն կապահովի Թուրքիայի անվտանգությունը

7or.am