Այսուհետև «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն ամեն հինգշաբթի բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության դիմաց՝ «Նաիրիտի» վերագործարկման և աշխատավարձերի տույժ–տուգանքների վճարման պահանջներով։
Աշխատակիցների խոսքերով՝ իրենք ճարահատյալ են ստորագրել պայմանագրերը, որոնք պարտավորեցրել են հրաժարվել աշխատավարձի չվճարումից առաջացած տույժ–տուգանքներից, քանի որ հակառակ դեպքում մայր գումարն էլ չէին ստանա։
Նախկին աշխատակիցները նաև նշել են, որ 50-60 մլն դոլարն էլ բավական է գործարանը վերագործարկելու համար, մինչդեռ Կառավարությունը 300 մլն դոլարի մասին էր նշել։
Հիշեցնենք՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել էր, որ եթե պոտենցյալ ներդրող լինի, պետությունը պատրաստ է վերագործարկել «Նաիրիտը»։
Նաիրիտցիներն ամեն հինգշաբթի ցույց կանեն

7or.am