Տնտեսական

08.10.2015 14:59


Նպաստները 2000 դրամով չեն բարձրացվի. նախկին որոշումը չեղարկվել է

Նպաստները 2000 դրամով չեն բարձրացվի. նախկին որոշումը չեղարկվել է

ՀՀ կառավարության այսօրվա նիստում չեղարկվել է նախկին որոշումը, համաձայն որի՝ 2000 դրամով պետք է բարձրացվեր ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը։

Ինչպես պատճառաբանել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը մինչև 250 կՎտ/ժ-ի դեպքում սուբսիդավորվելու է։

Նպաստները 2000 դրամով բարձրացնելու որոշումը Կառավարությունը կայացրել էր 2015թ. հունիսի 25-ին՝ պայմանավորված օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը