Հայաստանի նկարիչների միության նախագահ. «Մենք բարեկամական ձեռք ենք մեկնում մեր ոխերիմ թշնամուն»
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի մասին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը «7օր»-ինասել է, որ շատ կարևոր պատմական շրջան ենք ապրում' գուցե նաև չհասկանալով ողջ խորությունը։
-Մենք բարեկամական ձեռք ենք մեկնում մեր ոխերիմ թշնամուն՝ հուսալով, որ նա նույնպես կգիտակցի, որ իր հարևանների հետ համերաշխ ապրելը լավ է։ Հուսալով, որ նա արդեն մի կողմ է դրել իր պանթուրքական մղումները և ծրագրերը։ Եթե ոչ, ապա մենք մեծ վտանգի առաջ կարող ենք կանգնել,- նշել է Կ. Աղամյանը՝ հավելելով, որ քանր որ այդ գործընթացում բազմաթիվ հանգամանքներ կան, որոնց ինքը ծանոթ չէ, իր վերլուծությունը կարող է միայն էմոցիոնալ հիմքեր ունենալ։
-Իսկ էմոցիոնալ հիմքերն ասում են, որ թուրքը միշտ եղել է թուրք, և եթե հայ ազգը կորցրել է իր տարածքների ամենամեծ, ամենագեղեցիկ և ամենակրևոր հատվածը ու ծովի ելքերը, ապա մեղավորը թուրքն է։
Թեև՝ Հայաստանի նկարիչների միության նախագահը կարծում է նաև, որ պատմական սխալներում մեղքի իրենց բաժինն ունեն նաև հայերը։ Օրինակ, երիտթուրքերի իշխանության գալուն մեծապես նպաստել են հայ մտավորականներն ու մեծահարուսները։
-Անցյալում, անկակսկած, բազմաթիվ սխալներ ենք գործել։ Հարցն այն է՝ այսօր նույնպե՞ս մենք սխալվում ենք, թե՞ ոչ։ Ես չգիտեմ,- նշել է Կ. Աղամյանը։
Հայաստանի նկարիչների միության նախագահ. «Մենք բարեկամական ձեռք ենք մեկնում մեր ոխերիմ թշնամուն»
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի մասին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը «7օր»-ին ասել է, որ շատ կարևոր պատմական շրջան ենք ապրում' գուցե նաև չհասկանալով ողջ խորությունը։

7or.am