Լրահոս

19.11.2009 10:45


Ինչո՞ւ է Վարդան Խաչատրյանը պատուհանից մտնում, երբ նրա առջև դուռն են փակում, և աջակցո՞ւմ է նրան Վահան Շիրխանյանը

Ինչո՞ւ է Վարդան Խաչատրյանը պատուհանից մտնում, երբ նրա առջև դուռն են փակում, և աջակցո՞ւմ է նրան Վահան Շիրխանյանը

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանի և Վարդան Խաչատրյանի հասցեին։

Օրեր առաջ Վ. Շիրխանյանը «7օր»-ին ասել էր, որ Վարդան Խաչատրյանն այլևս ՍԴՀԿ կենտրոնական վարչության քաղաքական դիվանի անդամ է։ Իր հերթին Վ. Խաչատրյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ այսուհետ խորհրդարանում ներկայացնելու է ՍԴՀԿ-ի տեսակետները։

Փոխարենը, Լ. Սարգսյանը կրին պնդել է, որ Վ. Խաչատրյանը ՍԴՀԿ անդամ չէ՝ զարմանք հայտնելով, որ եթե նա հայաստանյան կառույցի անդամ չէ, ապա ո՞ր վիրտուալ երկրի Հնչակյան կուսակցության անդամ է, որի շնորհիվ հայտնվել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության Քաղաքական դիվանում: Իսկ եթե Կենտրոնական վարչությունը նման որոշում կայացրել է, ապա դա անօրինական է: Ավելին, Լ. Սարգսյանը հայտարարել է, թե այն հանգամանքը, որ երբ Վ. Խաչատրյանի առջև դուռը փակում են, պատուհանից է մտնում, պատուհանը փակում են, երդիկից է մտնում, նաև թույլ է տալիս հետևություն անելու, որ նա նպատակային ինչ-որ ծրագիր է ուզում իրականացնել ՍԴՀԿ-ում, և այդ հարցում նրան աջակցում է Վահան Շիրխանյանը։

Երբ Լ. Սարգսյանի այս մեղադրանքները մեկնաբանելու համար այսօր «7օր»-ը դիմել է Վահան Շիրխանյանին, նա ասել է.

-Կարիք չկա նման հարցազրույցին պատասխան տալ։ Ամեն մեղադրանքին չէ, որ պետք է պատասխան տաս, իջնես այդ մակարդակի։ Կգա ժամանակը, և ամեն ինչ իր տեղը կընկնի։

Վ. Շիրխանյանը նաև ևս մեկ անգամ պնդել է, որ Վ. Խաչատրյանը ՍԴՀԿ անդամ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը