Քաղաքական

07.10.2015 17:07

Հինգ տասնյակից ավելի փաստաբաններ հորդորում են «Ոչ» ասել նոր Սահմանադրությանը (տեսանյութ)

Հինգ տասնյակից ավելի փաստաբաններ հորդորում են «Ոչ» ասել նոր Սահմանադրությանը (տեսանյութ)

Հինգ տասնյակից ավելի փաստաբաններ ընդգրկող խումբն ամիսներ շարունակ ուսումնասիրելով Սահմանադրության նոր նախագիծը՝ եզրահանգել է, որ պետք է «Ո՛չ» ասել: Այս մասին հայտնում է «a1plus.am»–ը։

«Հայաստանին անհրաժեշտ չէ նոր Սահմանադրություն: Անհրաժեշտության բացակայությունը հիմնավորվում է նաև նրանով, որ չի գործում այժմ գործողության մեջ գտնվող Սահմանադրությունը: Նորի ընդունումը բացարձակապես անհասկանալի է»,- ասում է փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով հատկապես վտանգավոր է կառավարման համակարգի փոփոխությունը. «Մեր երկրի համար սա հատկապես վտանգավոր կարող է լինել: Բոլորիս է հայտնի, որ մեր երկրում կայացած չէ կուսակցական համակարգը, կուսակցությունները կախված են մեկ մարդուց. այս պայմաններում նրանց վստահել երկրի կառավարման ղեկը, մենք գտնում ենք, որ սխալ է»:

Ըստ նրա՝ Սահմանադրության փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը թույլ է տվել կոպտագույն սխալ. «Հիշում ենք, որ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պետք է իրականացվեն փոփոխություններ գործող Սահմանադրությունում, սակայն իրականում տեղի ունեցավ նոր Սահմանադրության նախագծի մշակում: Սա նշանակում է, որ հանձնաժողովը դուրս է եկել իրեն տրված գործառույթների շրջանակից»:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագծում բազմաթիվ են դեպքերը, երբ մարդու իրավունքների հարցում գրանցվում է հետընթաց՝ գործողի համեմատ:

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։