2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 503.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 529.8 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության' ինն ամիսների համար հաստատած ծրագրի համապատասխանաբար 97.5 և 83.2 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով' 69.1%-ով, ծախսերի գծով' 61.8%-ով: 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 26.5 մլրդ դրամ պակասուրդով' իննամսյա ծրագրով նախատեսված 120.4 մլրդ դրամ պակասուրդի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 79 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2%-ով կամ 87.9 մլրդ դրամով: Ընդ որում, 19.7%-ով (76.6 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 96.9%-ով կամ 2.7 մլրդ դրամով' պաշտոնական դրամաշնորհները, 36%-ով կամ 8.5 մլրդ դրամով' այլ եկամուտները:
Պետական բյուջեի եկամուտների 92.5%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.4%-ը' այլ եկամուտների, 1.1%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին: □Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին□ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 12.3 մլրդ դրամ:
2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 529.8 մլրդ դրամի ծախսեր' կազմելով իննամսյա ծրագրի 83.2%-ը: Մասնավորապես' 478 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 51.8 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 8.8 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 7.1%-ով կամ շուրջ 35.3 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:
Պետական բյուջեի եկամուտներն աճել են 87. 9 մլրդ, ծախսերը' 35.3 մլրդ դրամով
2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեիկատարման ամփոփ բնութագիրը

ՀՀ պետական բյուջեի կատարման 2010թ. հունվար-օգոստոս ամիսների օպերատիվ հաշվետվությունն ամբողջությամբ զետեղված է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի' www.minfin.am «նորություններ» բաժնում:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին