Սեպտեմբերի 1-ին փոխվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատերը։ Նոր սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանն է։
Օգոստոսի 13-ին Կառավարությունը որոշեց մարզահամերգային համալիրն օտարել 30 մլն դոլարով: Այս մասին հայտնում է «Հետք»–ը։
Գնորդը, ինչպես հայտնել էր Կառավարությունը, տեղական «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է տակավին վերջերս՝ հուլիսի 20-ին: Այսինքն՝ կարելի է ասել, որ ընկերությունը ստեղծվել է համալիրը գնելու համար: Միակ փայատերն ու տնօրենը Արմեն Զավենի Գեւորգյանն էր, որի մասին «Հետքը» ժամանակին գրել է: Գեւորգյանը ներկայում 66,7 տոկոս փայ ունի «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ում, որը 2014-ից երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարում Մոտկորի անտառներում՝ փնտրելով ոսկի եւ արծաթ:
45-ամյա Արմեն Գեւորգյանը երկար չի մնացել «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ի ղեկավար պաշտոններում: Սեպտեմբերի 1-ին 100 տոկոսի նոր փայատեր ու տնօրեն է գրանցվել ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանը, որը փաստացի բնակվում է Կոմիտասի պողոտայում: Եթե մինչ այդ ընկերությունը գրանցված էր Գեւորգյանի բնակարանի հասցեում, ապա այժմ իրավաբանական հասցեն տեղափոխվել է Կոմիտասի պողոտայում գտնող նորակառույց էլիտար շենք՝ Ավադիսյանի տուն:
Ամերիկահայ բիզնեսմենի անունը պարբերաբար շրջանառվել է ֆինանսական մեքենայությունների ու խարդախությունների համատեքստում:
Մարզահամերգային համալիրի սեփականատերը փոխվել է

Մանրամասները՝ «Հետք»–ում։