Առաջիկա շաբաթների ընթացքում շուկայում կարտոֆիլը կթանկանա 15%-ի չափով։ Ինչպես հայտնում է «a1plus.am»–ը, այս մասին ասում է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Ըստ նրա` պատճառը կարտոֆիլի բերքի սակավությունն էր` պայմանավորված բնակլիմայական գործոններով:
«Ցավոք սրտի, մենք ունեցանք 65 օրվա երաշտ, որն իրոք մեր ընդհանուր բերքի վրա ազդեց: Այն քանակները, որ մենք սպասում էինք այս տարի, չստացվեց. այդ երաշտի պատճառով 10-15 տոկոս բերքի կորուստ ունեցանք: Կարտոֆիլի պալարը մնաց փոքր ու չխոշորացավ»:
Սրա հետևանքով, Հրաչ Բերբերյանի խոսքով, առաջ է գալու նաև սերմացուի խնդիր. «Գյուղացիներին խորհուրդ ենք տալիս ամեն պատահական ֆերմերից տնկանյութ ձեռք չբերել, որպեսզի երաշխավորված բերք ունենան: Պետք է ուշադրություն դարձնել նրա որակի վրա»:
Կարտոֆիլի գինն առաջիկայում կբարձրանա

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։