Տնտեսական

06.10.2015 14:52


Ներսես Երիցյան. «Փաստն այն է, որ մենք ոսկի չունենք»

Ներսես Երիցյան. «Փաստն այն է, որ մենք ոսկի չունենք»

ԱԺ-ում Կենտրոնական բանկի 2015թ. տարեկան հաշվետվության ժամանակ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարել է, որ Հայաստանը ոսկու պաշարներ պահուստներում այս պահին չունի: Նա նաև հավելել է, որ այսօր այլ արտարժույթներից ոսկին որևէ բանով չի տարբերվում:

–Փաստն այն է, որ մենք ոսկի չունենք: Պետք է սպասարկենք արտաքին պարտքը, և այն ռեզերվները, որոնք կան, բավարար են այս խնդրի լուծման համար: Իհարկե, երբ ռեզերվները շատ մեծ են, լավ է դրանց մի մասը ոսկով պահելը, որովհետև գների տատանումներից օգուտներ կարելի է քաղել: Բայց հիմա հարմար պահ չէ ոսկի գնելու համար,–ասել է նա:

Երիցյանը նաև հավելել է, որ աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնց ոսկու պաշարը զրո է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը