Հարցազրույց

06.10.2015 10:55


Տ.Եգորյան. «Փորձել են ժողովրդին վախեցնել կամ պատժել»

Տ.Եգորյան. «Փորձել են ժողովրդին վախեցնել կամ պատժել»

«Zham.am»-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Եգորյանն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի մոտից խաղաղ ցույց իրականացնող ցուցարարներին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկելու օրինականությանը:

–Որքանո՞վ էին օրինական և հիմնավորված ոստիկանների գործողությունները ցուցարարների նկատմամբ։

–Եթե գնահատելու լինենք զրոյից մինչ որքան ցանկանաք սանդղակով, ապա` զրո: Ոստիկանների գործողությունները ցուցարարների նկատմամբ զրոյական հիմք ունեն: Նրանց պարզապես պետք էր խաղաղ ցույցի մասնակիցներին բերման ենթարկել, և նրանք իրականացրեցին այդ ծրագիրը։

Մինչ բերման ենթարկելու գործընթացը (մարդիկ կան, որ այդ մասին հարցազրույց են տվել, օրինակ` Լուսինե Հակոբյանը) ոստիկանության բարձրաստիճան մի ներկայացուցիչ մատնացույց էր անում, թե ում պետք է բերման ենթարկել, որից հետո՝ մի 10-15 րոպե անց, այդ մարդկանց բերման ենթարկեցին: Հիմա այս տվյալներն ակնհայտ են դարձնում, որ դա այլ նպատակով իրականացված գործողություն էր, որն ոչ մի կապ չունի օրենքի և իրավունքի հետ: Ընդհամենը փորձել են ինչ-որ ծրագիր իրականացնել, ժողովրդին վախեցնել կամ պատժել (կարելի է ենթադրել, որ որոշ մտավոր հետամնացներ մտածում են, որ դրանով կարելի է ժողովրդին վախեցնել): Հետագայում ներկայացված բոլոր իրավական հիմքերն ուղղակի մտացածին էին. հետո հորինվել են, որպեսզի պատրանք հաղորդեն իրենց գործողությունների օրինական լինելու վերաբերյալ: Դա հստակ փաստագրված է և այդ ամենի վերաբերյալ փաստեր կան:

–Այդ դեպքում ո՞րն էր խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու իմաստը: Մի՞թե «Ո՛չ» գրությամբ պաստառն էր առիթը:
–Իրավունքի տեսանկյունից՝ դա անհեթեթություն էր: Բնական է, որ այդ մարդկանց բերման ենթարկելու հիմք չկար: Եվ այս ամենը փաստում է այն, որ ոստիկաններն իրականացրել են մի հանձնարարություն, որի էությունը հավաքի մասնակիցներին բերման ենթարկելն էր, մնացածին, իրենց պատկերացմամբ, վախեցնելը և հավաքը կասեցնելը, վերջ: Մնացած ամեն ինչը հորինվել է ընթացքում:
Մանրամասները՝ «Zham.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը