Ադրբեջանցիները Նախիջևանում քրեակատարողական հիմնարկ են ցանկանում կառուցել
2010թ. նոյեմբերրի 24-ից 27-ը ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը' նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանի գլխավորությամբ, Ստամբուլում մասնակցել է Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների 30-րդ համաժողովին:
Համաժողովի առաջին օրը եզրափակվել է Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթով, ով հայտնել է Նախիջևանում քրեակատարողական հիմնարկ կառուցելու անհրաժեշտության մասին։ Դա, ըստ նրա, պայմանավորված է հարևան երկրի կողմից ագրեսիա ցուցաբերելու պատճառով Նախիջևանի հետ պատշաճ կապ ապահովելու անհնարինությամբ, և որ հարևան երկիրը «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքի 20%-ը (ընդ որում, Ադրբեջանի պատվիրակության՝ նախօրոք ներկայացված ելույթի տեքստերի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ նշված հատվածը բացակայել է):
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը հակադարձելով Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին՝ կոչ է արել չշեղվել կոնֆերանսի թեմաներից և նման ձևաչափի միջոցառումները չօգտագործել քաղաքական հայտարարություններ կամ ակնարկներ կատարելու համար, քանի որ երկրի անվտանգության ապահովման նպատակին ծառայող գոտիները որպես օկուպացիոն տարածքներ հայտարարելու հարցերը պետք է քննարկել համապատասխան ձևաչափով՝ հավատարիմ մնալով ազգային ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգային սկզբունքներին և բացի դա, նման հայտարարություններ անելու համար չկան իրավական որևէ հիմնավորումներ:

7or.am