Քաղաքական

05.10.2015 17:11

Տ.Եգորյան. «Բերման ենթարկումը փորձել են հիմնավորել «երթևեկության բնականոն ընթացքը խոչընդոտելու» պատրվակով»

Տ.Եգորյան. «Բերման ենթարկումը փորձել են հիմնավորել «երթևեկության բնականոն ընթացքը խոչընդոտելու» պատրվակով»

Ազգային ժողովի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված փաստաբան Տիգրան Եգորյանը «Չե՛ք անցկացնի»-ի տեղեկատվական կենտրոնին հայտնում է, որ ոստիկանական մեքենայում իրավապահները բերման ենթարկումը փորձել են հիմնավորել «ավտոմեքենաների երթևեկության բնականոն ընթացքը խոչընդոտելու» պատրվակով, այնինչ բերման ենթարկված բոլոր ցուցարարները բերման ենթարկման պահին եղել են Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի մասում:

«Չե՛ք անցկացնի»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։