Քաղաքական

05.10.2015 17:35

Բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին (տեսանյութ)

Բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին (տեսանյութ)

Ազգային ժողովի մոտ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները շարժվել են դեպի ոստիկանության Արաբկիրի բաժին։ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունից հայտնել էին, որ այնտեղ են գտնվում ավելի վաղ բերման ենթարկված 21 քաղաքացիները:

Ոստիկանության Արաբկիրի բաժին է այցելել և բերման ենթարկվածների հետ զրուցել ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը։

Հիշեցնենք, որ այսօր նա հայտնել էր, որ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումը մնում է անփոփոխ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։