Քաղաքական

05.10.2015 15:50

Ովքեր են դեմ, կողմ և ձեռնպահ քվեարկել սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելուն

Ովքեր են դեմ, կողմ և ձեռնպահ քվեարկել սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելուն

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ–ն ընդունեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին հարցը։

Ինչպես և սպասվում էր, ՀՀԿ–ն կողմ է քվեարկել, բայց այդ խմբակցությունում եղել են պատգամավորներ, ովքեր չեն մասնակցել քվեարկությանը։ Նրանք են, մասնավորապես, Լևոն Մարտիրոսյանը, Վարդան Այվազյանը։

Չեն քվեարկել նաև պատգամավորներ Վահան Կարապետյանը և Խաչատուր Քոքոբելյանը։

Սկզբում չի քվեարկել «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ևս, սակայն հետո հայտարարել է, որ ինքը կողմ է։

Կողմ քվեարկողների թվում են նաև Լյուդմիլա Սարգսյանը, Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը։

Նաև եղել են դեմ քվեարկողներ՝ Տիգրան Ուրիխանյան, Ստեփան Դեմիրճյան, Արամ Մանուկյան, Լևոն Զուրաբյան, Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան, Գագիկ Ջհանգիրյան, Զարուհի Փոստանջյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան։

Ձեռնպահ են քվեարկել Լևոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը և Հովհաննես Մարգարյանը։

Իսկ նիստից բացակայել են Արթուր Գևորգյանը, Լյովա Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, Էդմոն Մարուքյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Հայկ Խաչատրյանը։

Պատգամավորների անհատական քվեարկությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։