Քաղաքական

05.10.2015 14:27

Արմեն Գրիգորյան. «Եթե մենք դառնանք 50 հազար, ապա իրենց 15–հազարանոց ոստիկանությունն էլ չի աշխատի»

Արմեն Գրիգորյան. «Եթե մենք դառնանք 50 հազար, ապա իրենց 15–հազարանոց ոստիկանությունն էլ չի աշխատի»

-Ոստիկանությունը ցույց տվեց, թե ինչպես է գործելու, ու սահմանադրական փոփոխություններից հետո ցանկանում են շարունակել այս ճանապարհով: Այսինքն, ցանկացած մեկ հատ պլակատ ուզում ենք վերցնենք, մեր խոսքի ազատության իրավունքն իրականացնենք, փորձում են պլակատները քաշել,-ԱԺ մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ասել է «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

-Սպասում ենք՝ իմանալու, թե ովքեր են այն պատգամավորները, որ երկիրը կործանող Սահմանադրությանը փորձում են «Այո» ասել, ու նաև՝ շարունակել մեր պայքարը: Ընդամենը մի քանի հարյուր հոգով հավաքվել ենք, արդեն ամբողջ Բաղրամյանում ոստիկանություն է, - ասել է նա:

–Ես համոզված եմ՝ եթե մենք դառնանք 50 հազար, ապա իրենց 15–հազարանոց ոստիկանությունն էլ չի աշխատի:

Արմեն Գրիգորյանն ասել է, որ քաղաքացիական նախաձեռնությանը մնում է փողոցային պայքարը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։