Քաղաքական

05.10.2015 14:23

Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 17 քաղաքացի

Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 17 քաղաքացի

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը ոստիկանության Արաբկիրի բաժնից հայտնում է, որ Ազգային ժողովի մոտ անցկացվող պիկետի ընթացքում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 17 մարդ: Ազգային ժողովի մոտ, այնուամենայնիվ, շարունակվում է բողոքի ակցիան, և Հրայր Մանուկյանը խնդրեց իր կոչը փոխանցել՝ ուղղված քաղաքացիներին, այն է՝ շարժվել դեպի Ազգային ժողով և միանալ բողոքի ակցիային:

«Չե՛ք անցկացնի»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։