Տնտեսական

05.10.2015 12:13


Հայաստանն Իրանից ներմուծվող գազի ծավալները կավելացնի

Հայաստանն Իրանից ներմուծվող գազի ծավալները կավելացնի

Թեհրանում կայացած հանդիպմանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զաքարյանը և Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեհին պայմանավորվածություն են ձեռք բերել ավելացնել Հայաստան Իրանից ներմուծվող գազի ծավալները։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Նրանք պայմանավորվել են նաև ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան:

Նշվում է նաև, որ մոտ օրերս Հայաստան է այցելելու Իրանի վարչապետ Էսհաղ Ջահանգիրին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը