Վիշապների պուրակը հանրային սեփականություն է, սակայն քաղաքապետարանը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտումով որոշում է կայացրել և տարածքն օտարել է։ Տարածքն այժմ սեփականաշնորհված է և սեփականատեր ունի։ Տարածքի օտարումն անօրինական է, քանի որ հանրային տարածքներն օտարելու իրավունք չկա։
Հիշեցնենք, որ Վիշապների պուրակում շինարարական աշխատանքներ էին սկսվել, և բարձրահարկ բնակելի շենք կառուցելու նպատակով նախատեսվում էր ծառահատում իրականացնել։ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խմբի անդամները, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներն ու բնակչությունը բողոք են բարձրացրել և քանդել շինհրապարակի ցանկապատը։
Նոյեմբերի 29-ին «Վիշապների պուրակ» են այցելել Երևանի քաղաքապետը և Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։ Բնակիչների հետ զրույցում նրանք ասել են, որ շենքը, միևնույն է, պետք է կառուցվի մոտ 80 մ այն կողմ, ծառերն էլ տեղափոխվելու են:
Նոյեմբերի 30-ին բնակիչների կողմից ահազանգ էր ստացվել, որ «Վիշապների պուրակ»-ում կրկին տրակտոր է հայտնվել և փորձում է փորել ավելի վաղ բնակիչների կողմից հողով լցված փոսերը։
Արդեն այսօր՝ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Վիշապների պուրակում էին «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խմբի անդամները, «Ժառանգություն» կուսակցության անդամներ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը, բնակիչներ և պարզապես քաղաքացիներ, ովքեր դեմ էին, որ պուրակում շինարարություն իրականացվի։ Այնտեղ էր նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։
Նա «7օր»-ին ասել է, որ հողի սեփականաշնորհումը վաղեմություն ունի, այն սեփականաշնորհվել է 2000թ., սակայն թե ով է սեփականատերը, Մելիք Գասպարյանը հրաժարվել է պատասխանել՝ ասելով, թե տեղեկատվությանը չի տիրապետում։ Նրա խոսքերով՝ նախկինում ևս այգում ցանկացել են շինարարական աշխատանքներ իրականացնել և գազալցակայան կառուցել, սակայն բնակիչները դեմ էին, և այդպես էլ չի կառուցվել։
Շինարարական աշխատանքներն իրականացնող անձն ընդհանրապես չցանկացավ ո՛չ ներկայանալ, ո՛չ ինչ-որ բան ասել։ Նա միայն նշեց, որ շինարարություն չի արվել. «Ինչի, որ քանդում են, ուրեմն շինարարությո՞ւն է լինում»։
Քաղաքացիներից մեկը Մելիք Գասպարյանի հետ զրույցում նշեց, որ իր մտածելակերպի համաձայն՝ եթե ինքը թաղապետ լիներ, ապա ոչ ոք առանց իր իմացության չէր կարող կառույց իրականացնել, քանի որ առաջինը, ով պարտավոր է հոգածություն ունենալ այդ հարցի վերաբերյալ, թաղապետն է։
-Ժողովուրդն արդեն ամեն տեղ պետք է պայքարի, ո՞ր ոլորտում պայքարի։ Այդպես չի կարելի։ Ստացվում է, որ ով ինչ ուզում է, անում է,-ասել է կինը։
Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանն էլ Մելիք Գասպարյանին առաջարկել է կառուցապատման թույլտվությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ քաղաքապետի մոտ հարց բարձրացնել.
-Դա կլինի Ձեր կողմից Ձեր պարտականության կատարման ամենալավ դրսևորումը,-հորդորել է նա։
Բնակիչները նաև նշել էն, որ եթե այս պայքարից, աղմուկից հետո շինարարությունը չդադարեցվի, ապա դա շարունակակական կլինի։
-Բարեկարգե՛ք տարածքը, ես այստեղ եմ, խնդիր չեմ տեսնում,-ասել է Մելիք Գասպարյանը։
«7օր»-ի՝ «Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ սեփականատերը բարեկարգման աշխատանքները կանտեսի ու չի շարունակի իր գործը» հարցին ի պատասխան՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարն ասել է, որ գործն արդեն դատական ատյաններում է, և դատարա՛նը պետք է որոշի՝ սեփականատերն իրավունք կունենա՞ շարունակել շինարարությունը, թե՞ ոչ։
-Մենք կողմ ենք, որ ծառ չհատվի,-նշել է նա և հավելել, որ իրենք այժմ վերականգնում են այն, ինչ վնասվել է։
Դեկտեմբերի 2-ին «Վիշապների այգում» կիրականացվի ծառատունկ, ինչի համար Բնապահպանության նախարարությունը 60 ծառ է հատկացրել։
Խնդիր կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը պարզաբանումներ է տվել։
Վիշապների պուրակը՝ պայքարի հերթական հարթակ

Արփի Բեգլարյան