Տնտեսական

02.10.2015 22:24


Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.7 մլրդ

Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.7 մլրդ
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 113,922,000 դոլար 473,93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 125,678,699 ԱՄՆ դոլար 475,32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 2,850,000 ԱՄՆ դոլար 473,45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 14,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 472,83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,161,430 EUR 528,02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,146,852 EUR 532,52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,307,991,140 ռուբլի 7,20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 374,619,889 ՌԴ ռուբլի 7,29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Սեպտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը