Քաղաքական

02.10.2015 17:03

Փաստաբան. «Ինչպե՞ս կարող է պատասխանատվության ենթարկվել մի մարդ, ում պսակադրությանը ներկա է գտնվել Սերժ Սարգսյանը»

Փաստաբան. «Ինչպե՞ս կարող է պատասխանատվության ենթարկվել մի մարդ, ում պսակադրությանը ներկա է գտնվել Սերժ Սարգսյանը»

Ինչպե՞ս կարող է պատասխանատվության ենթարկվել մի մարդ, ում պսակադրությանը ներկա է գտնվել Սերժ Սարգսյանը: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը` անդրադառնալով «Սդղի գյոլի» գործով կալանավորված Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակմանը:

«Ինձ համար ակնհայտ էր, որ Տիգրան Խաչատրյանը քրեական պատասխանատվություն չի կրելու և դեռ 3 ամիս առաջ, երբ ես մի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեցի, շատերն այն համարեցին հոռետեսական, բայց այս օրերին պարզ դարձավ, որ այն իրականություն է: Վարույթն իրականացնող մարմնի մտահոգությունը ոչ թե գործը բացահայտելն է, այլ մի ճանապարհ գտնել Տիգրան Խաչատրյանին զերծ պահելու համար»,- ասաց փաստաբանը:

Վերջինս, որպես իր խոսքերի ապացույց, ընդգծեց, որ նման կարգի քրեական գործերը ամենաշատը քննվում են մեկ ամիս, սակայն Խաչատրյանի գործն արդեն 4 ամիս է` քննվում է. «Այդ հավելյալ ժամանակահատվածում իրենք զբաղված են պատճառ գտնելով, որպեսզի իրավիճակ փոխեն և Տիգրան Խաչատրյանին ազատեն քրեական պատասխանատվությունից»։

Մանրամասները՝ NewsBook–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։