Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանում և Ղարաբաղում այդ հարցերը դեռևս չեն քննարկվում»
Երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն էր արել, որ ԼՂՀ հարցի հետ կապված բանակցություններում արդեն քննարկվում է ազատագրված 7 շրջանների հանձնման խնդիրը և Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների հետ վերադարձը։
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին կոչ է արել, որ մեր արտաքին գերատեսչության ղեկավարը պարզաբանի այդ հայտարարությունը։
-Ես չգիտեմ, թե ում հետ է ադրբեջանական կողմը վարում այդ բանակցություններն այս հարցերի շուրջ, բայց պետք է հստակեցնեմ, որ Հայաստանում և Ղարաբաղում այդ հարցերը դեռևս չեն քննարկվում։ Հիշեցնեմ, որ մոտ մեկ տարուց ավելի ադրբեջանցիները հրաժարվում էին բանակցել մադրիդյան փաստաթղթի հիման վրա, նույնիսկ լռում էին, որ այդպիսի փաստաթուղթ գոյություն ունի,-հայտարարել է արտգործնախարարը։
Է. Նալբանդյանը, ի թիվս նախորդ անգամների, այս անգամ ևս նշել է, որ բանակցություններն ընթանում են հիմնական հարցի շուրջ. «Դա Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»։

7or.am